Մարտի 28-ին Երևանի Մաշտոցի անվ․ Մատենադարանի գիտաժողովների մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության 4-րդ միջազգային «Ապագան՝ ֆոկուսի մեջ ArSCRS-ի հետ» խորագրով ակնաբուժական համաժողովը։ Այս տարի լրացավ Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության ստեղծման ու գործունեության 5 տարին, և այս ընթացքում ArSCRS-ը իր ամենամյա մարտիվերջյան գիտաժողովների շնորհիվ արդեն չորրորդ անգամն է՝ ինչ իր հարկի տակ միավորում է հայ և աշխարհի ակնաբույժներին՝փոխանակելու մեկ տարվա ընթացքում կուտակած նոր փորձն ու դիտարկումները՝ հատկապես կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբուժության ոլորտում։ Այս տարի ArSCRS-ը կրկին հյուրընկալեց աշխարհահռչակ ակնաբույժներին Հայաստանում, ում ելույթները հաճախ կարելի է լսել աշխարհի ամենահեղինակավոր ամբիոններ



































































































































































































































































































































































