Մայիսի 9-11 Փարիզում կայացած հեղինակավոր SFO 132-րդ միջազգային ակնաբուժական գիտաժողովի շրջանակում Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության նախագահ Վահե Նանյանը, ով հանդիսանում է SFO բորդի անդամ և միջազգային խորհրդատու, հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ է ունեցել SFO-ի ներկա և նախկին նախագահների, փոխնախագահների, ինչպես նաև ակնաբուժության համաշխարհային առաջատար մասնագետների հետ։
Քննարկումների առանցքում եղել են ժամանակակից ակնաբուժության զարգացման միտումները, միջազգային փորձի փոխանակումը և Հայաստանում ակնաբուժության շարունակական զարգացումն ու համաշխարհային չափանիշներին համահունչ առաջընթացը։





