Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության (ArSCRS) նախագահ Վահե Նանյանն ընտրվել է Ֆրանսիայի ակնաբույժների միության (SFO) կառավարման խորհրդի անդամ և միջազգային խորհրդատու։
1883 թվականին հիմնադրված Ֆրանսիայի ակնաբույժների միությունը (Société Française d’Ophtalmologie, SFO) համարվում է Ֆրանսիայի ակնաբուժական համայնքի ամենահեղինակավոր մասնագիտական կազմակերպություններից մեկը։ Այն կարևոր դեր է կատարում ակնաբուժության գիտական, կրթական և հետազոտական գործունեության զարգացման գործում։
Միության ղեկավար մարմինը՝ կառավարման խորհուրդը, կազմված է բարձր հեղինակություն վայելող մասնագետներից, որոնք նշանակալի ներդրում ունեն ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ միջազգային ակնաբուժության զարգացման մեջ։ Խորհուրդը որոշումներ է կայացնում կազմակերպության տարեկան գիտաժողովի, կրթական ծրագրերի, գլխավոր գիտական զեկույցների թեմաների, ինչպես նաև գիտական հրատարակությունների վերաբերյալ։








