Միջազգային կապեր

ArSCRS-ը, կարևորելով համագործակցությունները գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ, իր անդամների առջև բացում է նոր մասնագիտական կապերի ստեղծման և փորձի փոխանակման լայն հնարավորություններ։ Մենք ձգտում ենք օգտագործել հավաքական փորձն ու ռեսուրսները՝ առաջ մղելու կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբուժության փորձառությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Եվրոպայի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միություն

Եվրոպայի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միությունը ստեղծվել է՝ 1991թ.-ին և այսօր ունի ավելի քան 7 500 անդամ շուրջ 130 երկրներից։

2023 թ․-ից Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն միությունը պաշտոնապես համագործակցում է եվրոպական համանուն կազմակերպության հետ՝ համարվելով նրա կից ազգային կազմակերպությունը Հայաստանում։ Այս համագործակցությունը ակտիվացնում է հայ ակնաբույժների մասնակցությունը Եվրոպայի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության ամենամյա և եվրոպական ամենամեծ ակնաբուժական համաժողովին, ինչպես նաև խրախուսում է մեր եվրոպական գործընկերների հայաստանյան այցերը և ակտիվ մասնակցությունը մեր ամենամյա գիտաժողովներին։

Եվրոպայի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միությունը իր կից ազգային կազմակերպություններին ընձեռնում է հասանելիություն մեծաթիվ ռեսուրսների, ներառյալ կրթական նյութերը, հետազոտական հրատարակություններն ու մասնագիտական զարգացման ծրագրերը։

Ֆրանսիայի ակնաբույժների միություն (SFO)

2025 թ․-ից Վահե Նանյանն ընտրվեց Ֆրանսիայի ակնաբույժների միության  բորդի անդամ, միջազգային խորհրդատու:

SFO-ն (Société Française d’Ophtalmologie) հիմնադրվել է 1883 թվականին և համարվում է Ֆրանսիայի ակնաբուժական համայնքի ամենահեղինակավոր մասնագիտական կազմակերպություններից մեկը։ Այն կարևոր դեր ունի ակնաբուժության գիտական, ուսումնական և հետազոտական գործընթացներում։

Կազմակերպության ղեկավար մարմինը՝ SFO բորդը կազմված է բարձր վարկանիշ ունեցող մասնագետներից, ովքեր ակտիվ դեր ունեն Ֆրանսիայի և միջազգային ակնաբուժության զարգացման գործում, ովքեր որոշումներ են ընդունում կոնգրեսների, կրթական ծրագրերի, գլխավոր զեկույցների թեմաների, ինչպես նաև գիտական հրատարակությունների վերաբերյալ։


Լիոնի Աչք և Ցանցաթաղանթ կոնգրես (LOR)

Lyon-Œil-Rétine  միջազգային ակնաբուժական կոնգրեսը հանդիսանում է ֆրանսախոս աշխարհի առաջատար գիտական հարթակներից մեկը՝ հատկապես ռետինայի և հետին հատվածի հիվանդությունների ոլորտում։
Մեր համագործակցությունը LOR կոնգրեսի հետ նպաստում է միջազգային գիտական կապերի ամրապնդմանը ոչ միայն կատարակտալ և ռեֆրակցիոն ոլորտում։ Այն նաև խրախուսում է միջազգային փորձագետների մասնակցությունը մեր գիտաժողովներին և համատեղ կրթական նախաձեռնություններին։



Սպիտակ գիշերներ միջազգային ակնաբուժական կոնգրես


«Սպիտակ գիշերներ» միջազգային ակնաբուժական կոնգրեսը հանդիսանում է տարածաշրջանի կարևոր գիտական հարթակներից մեկը՝ միավորելով ակնաբուժության տարբեր ենթամասնագիտությունների առաջատար մասնագետների։ Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր անդամներին գտնվել շարունակական կապի մեջ նաև մեր ռուս գործընկերների հետ և ոգևորում է նրանց մասնակցությունը Սանկտ-Պետերբուրգում ընթացող հեղինակավոր և միջազգային ճանաչում ունեցող «Սպիտակ Գիշերներ» ամենամյա ակնաբուժական համաժողովներին։

Եվրոպական աչքի բանկերի ասոցիացիա (EEBA)

EEBA-ն եվրոպական առաջատար մասնագիտական կազմակերպություն է, որը
միավորում է աչքի բանկերը և ոլորտի մասնագետներին՝ նպաստելով աչքի
հյուսվածքների հավաքագրման, մշակման, պահպանման և բաշխման բարձր
որակի ստանդարտների ներդրմանը։
2025 թ․-ի հունվար ամսից ArSCRS-ը համագործակցում է EEBA-ի հետ՝ նպատակ
ունենալով զարգացնել աչքի հյուսվածքների բանկային համակարգը
Հայաստանում, խթանել գիտական փոխանակումը և ներդնել միջազգային
լավագույն փորձը եղջերաթաղանթի փոխպատվաստման և հյուսվածքային
անվտանգության ոլորտում։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.