Հունիսի 6-ին տեղի ունեցավ ArSCRS թվով 11-րդ ակնաբուժական գիտապրակտիկակումբը։ Ակումբի շրջանակներում քննարկվեցին ակնաբուժական ամենահաճախհանդիպող պաթոլոգիանների ոչ հաճախ հնչեցվող, բայց խիստ կարևորթեմաները։ Շեշտադրված էին հատկապես քննարկումները նորագույնտեխնոլոգիաների և բուժական մոտեցումների շուրջ։Միությունը ուրախությամբ արձանագրում է, որ ակումբային հանդիպումներինակնաբույժների մասնակցությունը աչքի է ընկնում աճող հետաքրքրությամբ ևակտիվությամբ։Շնորհակալություն ենք հայտնում SANTEN դեղագործական ընկերությանըArSCRS ակնաբուժական գիտապրակտիկ ակումբի շարունակականհովանավորության համար։ ArSCRS 11-րդ […]
Հանդիպումներ
Կայացավ Ֆրանսիայի ակնաբույժների միության (SFO) 132-րդ միջազգային ակնաբուժական գիտաժողովը
Մայիսի 9-11 Փարիզում կայացած հեղինակավոր SFO 132-րդ միջազգային ակնաբուժական գիտաժողովի շրջանակում Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության նախագահ Վահե Նանյանը, ով հանդիսանում է SFO բորդի անդամ և միջազգային խորհրդատու, հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ է ունեցել SFO-ի ներկա և նախկին նախագահների, փոխնախագահների, ինչպես նաև ակնաբուժության համաշխարհային առաջատար մասնագետների հետ։Քննարկումների առանցքում եղել են ժամանակակից ակնաբուժության զարգացման միտումները, […]
Կայացավ «ԱՊԱԳԱՆ՝ ՖՈԿՈՒՍԻ ՄԵՋ ArSCRS-Ի ՀԵՏ» խորագրով 4-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը
Մարտի 28-ին Երևանի Մաշտոցի անվ․ Մատենադարանի գիտաժողովների մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության 4-րդ միջազգային «Ապագան՝ ֆոկուսի մեջ ArSCRS-ի հետ» խորագրով ակնաբուժական համաժողովը։ Այս տարի լրացավ Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության ստեղծման ու գործունեության 5 տարին, և այս ընթացքում ArSCRS-ը իր ամենամյա մարտիվերջյան գիտաժողովների շնորհիվ արդեն չորրորդ անգամն է՝ ինչ […]
Եվրոպայի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության (ESCRS) 43-րդ համաժողով
Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության նախագահ՝ Վահե Նանյանը և փոխնախագահ Սաթիկ Մարտիրոսյանը, Կոպենհագենում սեպտեմբերի 12-16 մասնակցեցին Եվրոպայի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության (ESCRS) 43-րդ համաժողովին, որտեղ ներկագտնվեցին գործընկեր ազգային ասոցիացիաների և միությունների հանդիպմանը, ESCRS նորընտիր նախագահ՝ Դիքի ղեկավարությամբ։Քննարկվեցին ընթացիկ նախագծերը, առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։Մեր միությունը հանդես եկավ կարևոր առաջարկով՝ Հայաստանի և եվրոպական […]
Վահե Նանյանն ընտրվել է Ֆրանսիայի ակնաբույժների միության (SFO) կառավարման խորհրդի անդամ և միջազգային խորհրդատու
Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության (ArSCRS) նախագահ Վահե Նանյանն ընտրվել է Ֆրանսիայի ակնաբույժների միության (SFO) կառավարման խորհրդի անդամ և միջազգային խորհրդատու։1883 թվականին հիմնադրված Ֆրանսիայի ակնաբույժների միությունը (Société Française d’Ophtalmologie, SFO) համարվում է Ֆրանսիայի ակնաբուժական համայնքի ամենահեղինակավոր մասնագիտական կազմակերպություններից մեկը։ Այն կարևոր դեր է կատարում ակնաբուժության գիտական, կրթական և հետազոտական գործունեության զարգացման գործում։Միության ղեկավար մարմինը՝ […]
Տեղի կունենա 2-րդ միջազգային համաժողովը
Սիրելի ակնաբույժնե՛ր, Մարտի 22-ից 23-ը սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանի Կատարակտալ և Ռեֆրակցիոն Վիրաբույժների Միության (ArSCRS) երկրորդ միջազգային ակնաբուժական գիտաժողովին՝ քննարկելու գիտական ամենաթարմ նորությունները կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբուժության ոլորտում հայաստանյան և արտասահմանյան մեր կոլեգաների հետ։ Անցկացման վայրը՝ Մատենադարանի մեծ դահլիճԱնցկացման օրը և ժամը՝ Մարտի 22-23, ժամը՝ 09:00-17:00